ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից վարվող գործը կարգավորելու շուրջ ձեռք բերված նախնական գործարքը կդառնա որևէ ընկերության կողմից պատմության մեջ երբևէ վճարված ամենախոշոր տույժը
Միացյալ Նահանգների ամենախոշոր բանկը նախնական համաձայնություն է տվել վճարելու 13 միլիարդ դոլար կազմող տույժեր և տուգանքներ, ինչպես նաև օգնություն տրամադրել սպառողներին՝ կարգավորելու համար բանկի կողմից տրված հիպոթեկային «վատ» վարկերի հետ կապված մի քանի հետաքննություն:
«JP Morgan Chase» բանկը և ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դեռևս չեն վերջնականցրել գործարքը, որը, բացի այդ, պահանջում է, որ բանկը համագործակցի իշխանությունների հետ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ բանկի կողմից հիպոթեկային վարկերով ապահովված արժեթղթերի արձակման գործով քրեական հետաքննության իրականացման գործում:
ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից վարվող գործը կարգավորելու շուրջ ձեռք բերված նախնական գործարքը կդառնա որևէ ընկերության կողմից պատմության մեջ երբևէ վճարված ամենախոշոր տույժը: 13 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով տույժերի ու տուգանքների մեջ ներառված կլինի 4 միլիարդ դոլար կազմող գումարը, որը կհատկացվի՝ որպես օգնություն հիպոթեկային վարկերի վճարման հետ դժվարություններ ունեցող անձանց:
Դաշնային ու նահանգային կարգավորող մի շարք մարմիններ պնդում են, որ «JP Morgan Chase» բանկը մոլորեցրել է ներդրողներին 2005-ից 2007 թվականներն ընկած ժամանակահատվածում բանկի կողմից վաճառված հիպոթեքային վարկերով ապահովված արժեթղթերի որակի հարցում: 2007 թվականին բնակարանային շուկայում ստեղծված «պղպջակի պայթյունից» հետո նման արժեթղթեր գնած ներդրողները մեծ կորուստներ են կրել:
«JP Morgan Chase» բանկը, ըստ հաղորդագրությունների, իր կուտակած դրամական պաշարներից հատկացրել է առնվազն 23 միլիարդ դոլար՝ ֆինանսական ճգնաժամից առաջ և հետո բանկի դեմ հարուցված դատական գործերի կարգավորման նպատակով: