Հորդանանը գործարք է կնքել «Google» ընկերության հետ

Հորդանանը գործարք է կնքել «Google» ընկերության հետ

Հորդանանը 10 միլիոն դոլար արժողությամբ գործարք է կնքել «Google» ամերիկյան ընկերության հետ, որը պետությանը հնարավորություն կընձեռի ապրանքների և ծառայությունների գովազդ տեղադրել ընկերության որոնման համակարգում:

Հորդանանի տեխնոլոգիաների գծով նախարար Մարվան Ջուման նշել է, որ «Google»-ից նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն ընձեռող այս գործարքը «մեծ նշանակություն կունենա» երկրում ինտերնետի կիրառման հնարավորություններն ընդլայնելու համար:

«Google»-ի փոխնախագահ Կառլո Դ’Ասարո Բիոնդոն հայտնել է, թե այս գործարքի միջոցով Հորդանանն առավել լավ է ներկայացված լինելու ինտերնետում:

Գործարքի համաձայն, Հորդանանից ստացած 10 միլիոն դոլար կազմող գումարի 25 տոկոսը «Google» ընկերությունը ներդնելու է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ` տրամադրելով աջակցություն թվային տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ընկերություններին և անցկացնելով առցանց գովազդն ուսումնասիրող ուսանողների վերապատրաստումը:

Վերոհիշյալ գործաքի շրջանակներում նախատեսվում է իրականացնել պետական տասը մարմնի` ներառյալ Հորդանանի տուրիզմի խորհրդի և Հորդանանի Աբդուլահ թագավորի մասնակցությամբ զարգացման դրամաշնորհի գովազդը: