Թայֆուն Ճապոնիայում. Կան Տասնյակ զոհեր

Թալաս անվանումը կրող թայֆունին Ճապոնիայում կիրակի օրը զոհ է գնացել 15 մարդ։ Առնվազն 43 այլոք անհետ կորած են:

Երկրի արեւմտյան եւ կենտրոնական հատվածներից հրամայվել է 46Օ հազար մարդ էվակուացնել։

Տարվա այս սեզոնի 12-րդ թայֆունը դանդաղ ընթացքով շարժվում է Ճապոնական ծովի երկայնքով։ Այն հատել է հարավային Շիկոկու կղզին եւ Հոնշուի հիմնական հատվածը։

Ու քանի որ փոթորկի տեղափոխման արագությունը փոքր է, օդերեւութաբաններին թույլ է տալիս ենթադրել, որ սկսված հորդառատ անձրեւներն ու ուժեղ քամիներն ավելի երկար կշարունակվեն` առաջ բերելով ջրհեղեղ ու հողի սահք։ Սահքի հետեւանքով Ուակայամայում հողի տակ է թաղվել մի քանի տուն։ Զոհերից մեկը 3Օ-ամյա մի կին է, որի դին հայտնաբերել են Էհիմե գետի ջրերում։