Ճապոնիայի ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը ճիշտ այն նույն պահին, երբ հինգ տարի առաջ հսկա ծովալիքը բախվեց Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին: Ավերածությունների մի մասը դեռևս մնացել է անփոփոխ:
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն խոստացել է երկրի հյուսիսում զարկ տալ վերակառուցման ջանքերին։ 2Օ11 թվականին այստեղ էին ,երկրաշարժը և հսկա ծովալիքը վնասել Ֆուկուշիմա Դայիչի միջուկային էլեկտրակայանը:
Ճապոնիայի «Կարմիր խաչ» կազմակերպության համաձայն, հազարավոր ընտանիքներ և տարեց մարդիկ դեռևս տարհանված են իրենց բնակավայրերից: Իսկ տուժած 17Օ հազար մարդկանց մի մասըբնակվում է ժամանակավոր կացարաններում։ Մյուսները բնակարաններ են վարձելկամ էլ հեռացել են Ճապոնիայի այլ վայրեր:
Ճապոնիայի «Կարմիր խաչ» կազմակերպության համաձայն, Ֆուկուշիմայի միջուկային կայանից ռադիոակտիվ արտանետումները կանխարգելել են ավելի քան 100 000 մարդու վերադարձը իրենց բնակարաններ ու տներ: Սակայն արտանետումների վարակազերծման ջանքերի շնորհիվ որոշ մարդիկ ժամանակավորապես կամ հիմնավորապես վերադարձել են: