Հայաստանում ճապոնացի մարզիկները երկար չեն մնացել, քանի որ այնտեղ «չափազանց ցուրտ էր»
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում կայացած գեղասահքի թիմային մրցումներից հետո Ճապոնիայի հավաքականի մարզիկներ Մաո Ասադան և Ակիկո Սուզուկին ուղևորվել էին Հայաստան՝ իրենց պարապմունքները շարունակելու նպատակով:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, Հայաստանում ճապոնացի մարզիկները երկար չեն մնացել, քանի որ այնտեղ «չափազանց ցուրտ էր»:
Ըստ գործակալության, Ճապոնիայի հավաքականի մարզիկները Սոչիից Հայաստան էին ուղևորվել փետրվարի 10-ին, իսկ վերադարձել նախատեսվածից շատ ավելի վաղ՝ փետրվարի 15-ին:
Ճապոնիայի մարզիկները Հայաստան էին ուղևորվել այն պատճառով, որ Սոչիից Հայաստան ուղիղ չվերթ կար, իսկ Ճապոնիայի մարզական ֆեդերացիան Հայաստանում ճամբար էր անցկացրել անցյալ տարվա սեպտեմբերին:
Ասադան և Սուզուկին որևէ մեկնաբանություն չէին ներկայացրել այն պայմանների կապակցությամբ, որոնց հետ իրենք առնչվել են Հայաստանում, սակայն գեղասահքի աշխարհի հնգակի և օլիմպիական կրկնակի չեմպիոն Միշել Քվանի համաձայն, ցուրտ պայմանները չեն կարող ազդեցություն չգործել գեղասահքով զբաղվող մարզիկների վրա:
«Անհնար է աշխատել: Մարզվելը շատ է դժվարանում», - ասել է Քվանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գեղասահքով զբաղվող մարզիկներին խանգարում են տաք պայմանները, գեղասահքի աշխարհի հնգակի չեմպիոն Քվանն ասել է. «Դա երբեք տեղի չի ունենում»: