Ջեյմս Ուորլիքն իր աշխատանքային պարտականությունների կատարումը կսկսի այս տարվա սեպտեմբերից
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին հայտնել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու որոշման մասին:
«Դեսպան Ուորլիքը, նշանակվելով այս պաշտոնում, հետը բերում է Եվրոպայում և Եվրասիայում ձեռք բերած մեծ փորձառություն: Վերջերս նա զբաղեցրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալի պաշտոնը, գլխավոր բանագնաց է եղել Աֆղանստանի հետ Անվտանգության երկկողմանի պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքում», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարի նախօրեին տարածած հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահը 2009-ից 2012 թվականներին զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, մինչ այդ, 2006-ից 2009 թվականներին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:
2005-ից 2006 թվականներն ընկած ժամանակաշրջանում Ջոն Ուորլիքն աշխատել է իբրև Եվրոպայում անվտանգության և քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն:
«Նա առաջին կարգի դիվանագետ է, և ես վստահ եմ, որ հսկա աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում», - համոզվածություն է հայտնել Ջոն Քերին՝ հավելելով. «ԱՄՆ-ն հավատարիմ է երկու կողմերին օգնելու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ լուծման հասնելու համար»:
«Հունիսի 18-ի իրենց համատեղ հայտարարության մեջ նախագահներ Օբաման, Պուտինն ու Օլանդը կոչ են արել կողմերին նոր եռանդով կենտրոնանալ այն խնդիրների լուծման վրա, որոնք մինչ այժմ չլուծված են մնում՝ նշելով, որ առաջնորդները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմին: Դեսպան Ուորլիքն ունի այս նպատակին հասնելու գործում օժանդակություն ցուցաբերելու համար անհրաժեշտ իմաստությունը, դատողություն ու փորձառությունը», - վստահություն է հայտնել ԱՄՆ-ի արտգործնախարարը:
Արտգործնախարար Քերիի հայտարարության մեջ նշված է, որ դեսպան Ուորլիքի նշանակման մասին Միացյալ Նահանգները տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահն իր աշխատանքային պարտականությունների կատարումը կսկսի այս տարվա սեպտեմբերից: