Իտալիան հյուպատոսություն է բացել Բենգազիում

Իտալիան հյուպատոսություն է բացել Բենգազիում

Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին մասնակցել է Լիբիայի ապստամբների կողմից վերահսկվող Բենգազի քաղաքում Իտալիայի հյուպատոսություն բացելու արարողությանը:

Ֆրատինին լրագրողների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հայտնել է, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի վարչակարգը կորցրել է ինչպես լիբիացիների, այնպես էլ միջազգային հանրության աջակցությունը:

Ֆրատինին Լիբիա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զումայի կողմից Լիբիա կատարած այցից հետո:

Զուման այստեղ հանդիպում է ունեցել Քադաֆիի հետ, եւ հայտարարել, որ Քադաֆին դեռևս պատրաստ չէ հրաժարական ներկայացնել:

Այցի ընթացքում Զուման փորձել է միջնորդել Լիբիայի կառավարության և ապստամբների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում:

Զումայի համաձայն, Քադաֆին ցանկանում է, որ զինադադարի պայմանները ներառեն ՆԱՏՕ-ի ուժերի կողմից օդային հարվածների դադարեցման մասին դրույթ, ինչին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ անցյալ ամիս անցկացված հանդիպման ընթացքում կտրականապես դեմ են հանդես եկել ապստամբները:

Լիբիայի ապստամբների հիմնական պահանջը մնում է Քադաֆիի հրաժարականը: