Պաշտոնական տվյալների համաձայն, խորտակված նավի վրա եղել է մոտ 500 մարդ, մեծամասնությունը՝ փախստականներ Էրիթրեայից և Սոմալիից
Իտալիայի առափնյա պահակազորի համաձայն, Լամպեդուզա կղզու մոտակայքում Աֆրիկայից միգրանտներ տեղափոխող նավի վրա տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 92 մարդ:
Էրիթրեայից և Սմոլիից միգրանտներ տեղափոխող նավի կործանման պատճառ է դարձել նավի վրա բռնկված հրդեհը:
Մինչ այժմ փրկել է հաջողվել մոտ 150 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Լամպեդուզա կղզու ինքնակառավարման մարմնի ղեկավար Ջուզի Նիկոլինիի համաձայն, նավի վրա հրդեհը սկսվել էր այն բանից հետո, երբ ուղևորները, փորձելով գրավել նավի կողքով անցնող այլ նավերի ուշադրությունը, սկսել էին այրել այնտեղ գտնվող տարբեր առարկաներ:
Իտալիային պատկանող Լամպեդուզա կղզին գտնվում է Աֆրիկայի ափերին շատ մոտ: Այս կղզի հաճախակի են ժամանում միգրանտներ Աֆրիկայից՝ հետագայում Եվրամիությունում աշխատանք գտնելու հույսով:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության համաձայն, խորտակված նավը մեկնել էր Լիբիայից:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Անտոնիո Գուտերեսի համաձայն, Լամպեդուզայի ափերի մոտ ողբերգությունը ցնցել է իրեն: Նա անհանգստություն է արտահայտել այն հանգամանքով, որ աշխարհում աճում են հակամարտության գոտիները լքելու փորձ կատարող մարդկանց ծովերի ջրերում խորտակվելու դեպքերը: