Իսրայելի կողմից անցյալ չորեքշաբթի օրվանից օդային հարվածները մեկնարկելուց հետո զոհվել է առնվազն 87 պաղեստինցի
Իսրայելն արդեն վեցերորդ օրն է շարունակում Գազայի գոտու զինյալների կողմից հրթիռների արձակումը դադարեցնելուն ուղղված ռազմական գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինցի բժիշկների, երկուշաբթի օրը զոհվել է 10 մարդ:
Առողջապահական ոլորտի պաղեստինցի մասնագետների համաձայն, անցյալ չորեքշաբթի օրվանից Իսրայելի կողմից օդային հարվածները մեկնարկելուց հետո զոհվել է առնվազն 87 պաղեստինցի: Պաղեստինցի զինյալների կողմից արձակված հրթիռների պատճառով զոհվել է Իսրայելի խաղաղ երեք բնակիչ:
Իսրայելի ռազմական աղբյուրների փոխանցմամբ, կիրակի լույս երկուշաբթի գիշերվա ընթացքում հարվածներ են հասցվել Գազայի գոտում գտնվող 80 թիրախների ուղղությամբ, որոնց թվում եղել են «Համաս» զինյալների խմբավորման ոստիկանության մի քանի ստորաբաժանում, ինչպես նաև հրթիռների արձակման ստորգետնյա հարթակներ և զինյալների կողմից օգտագործվող թունելներ:
Հաղորդվել է նաև Գազայի գոտուց դեպի Իսրայել մի քանի հրթիռ արձակելու մասին, սակայն, ըստ Իսրայելի ռազմական աղբյուրների, «Iron Dome»՝ «Երկաթե գմբեթ» պաշտպանից համակարգը զինյալների կողմից անցյալ շաբաթ հրթիռների արձակման սկզբից ոչնչացրել է ավելի քան 300 հրթիռ:
Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Իլանա Ստայնը կիրակի օրը ճանաչել է Իսրայելի օդուժի կողմից զինյալների դեմ ուղղված գործողությունների հետևանքով Գազայի խաղաղ բնակիչների շրջանում տեղի ունեցած զոհերի փաստը: Օդուժի հարվածների հետևանքով կիրակի օրը զոհվել է առնվազն 21 պաղեստինցի, ներառյալ 11 խաղաղ բնակիչ, որոնք զոհվել են բարձրահարկ շենքի ուղղությամբ իրականացված հարվածի հետևանքով: Պարզ չէ սակայն, թե արդյոք զոհերի թվում կային զինյալներ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրն ասել է, որ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը պետք է սկսվեն Գազայի զինյալների կողմից հրթիռային հարձակումները դադարեցնելուց: Օբաման վերահաստատել է նաև, որ ԱՄՆ-ը սատարում է Իսրայելի կողմից ինքնապաշտպանություն իրականացնելու իրավունքը: