Քրիստոնյաների ապաստարանը՝ քրդերի մայրաքաղաքում

Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում, եկեղեցին ապաստարան է տալիս, «Իսլամական պետություն» խմբավորման ավերից ու կոտորածից փախչող, քրիստոնյա գաղթականներին: Մի հսկա ճամբար է գոյացել եկեղեցու շուրջ:

Հետապնդվելով Իսլամական պետություն խմբավորման կողմից կրոնի համար, այս գաղթականները իրենց հանգստությունը փնտրում են հավատքի մեջ: Սփռվող ահ ու սարսափով՝ իրենց տներից արտաքսված քրիստոնյաները զանգվածաբար լքում են Մերձավոր Արևելքը:

Սակայն չնայած իրենց համայնքը սպառնալիքի տակ է, Էրբիլում շատերը գոնե ապաստարան են գտել: Անցյալ ամառ Մոսուլի գրավումից հետո հարյուր հազարավոր մարդիկ հայտնվեցին այստեղ՝ Սուրբ Եղյա եկեղեցում: Այդ պահից ի վեր քրիստոնյաները խմբվել են այստեղ՝ ճամբարի վերածելով եկեղեցու այգին: Շատերը, ինչպես Լուայ Ջիբրայիլը, լքել են իրենց տները առերեսվելով դժվար երկընտրանքի. «Մեր գյուղը այնքան կենսուրախ էր, մենք ամենինչ ունեինք, Եվ ահա մի օր ահաբեկիչների մի խումբ, որին «դաեշ» են անվանում կամ Իսլամական պետություն, եկավ ու խլեց մեր տներն ու հողը, և կամ պետք է մահմեդականություն ընդունեինք կամ կողբեինք տները ու հեռանայինք»:

Քրիստոնյա բնակչության նվազումը տարածաշրջանում պահանջ ստեղծեց Իրաքի բանակի կազմում ստեղծելու քրիստոնյաների առանձին բրիգադ, ինչպես նաև կազմակերպելու քրիստոնեական աշխարհազոր:

Սուրբ Եղիայի վանահայր Դուգլաս Բազին, որ փախել էր Բաղդադից Էրբիլ երկու տարի առաջ, առևանգվելուց ու կտտանքների ենթարկվելուց հետո, աշխարհի կոչ է անում աշխարհի ավելին անել. «Մեր եղբայրներ դրսում՝ արթնացե~ք, մենք մեռնում ենք այստեղ, մի բան արեք, ո՞վ է կանգնելու մեր կողքին, սա է իմ հարցը»:

Այդ հիմնարար սպառնալիքի չեզոքացումը դեռևս հեռու է իրականություն դառնալու: Այս հարմարավետ տները հնարավորություն են տալիս եկեղեցուն կից օգտվել գրադարանից, կրթությունից և անգամ երաժշտության դասերից: Հայր Դուգլասը երիտասարդ սերնդի կրթման ջատագով է. շատերը հույս ունեն, որ ուսման միջոցով քրիստոնյա համայնքը կպահպանվի

Սակայն այս բոլոր փախստականներին դեռևս միայն մնում է աղոթել ողջ առողջ տուն վերադառնալու մասին: