ՄԱԿ-ին է հանձվնել Իրաքում առեւանգված ամերիկացի զինվորականը


Իրաքի շիա մահմեդական հոգեւորական ալ-Սադրի հավատարիմ զինված ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ազատ է արձակել ամերիկացի այն զինվորականին, որին պատանդ էին պահում ավելի քան 9 ամիս։ Զինվորականին հանձնել են Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանը։


Իրաքի հեռուստատեսությամբ ցուցադրել են Ռենդի Մայքըլ Հուլցին եւ Սադրի շարժումը ներկայացնող Իրաքի երկու օրենսդիրների, որոնք ցույց են տվել զինվորականի անձը հաստատող փաստաթղթերը։


Օրենսդիրներից Մահա ալ-Դուրին ասել է, թե Հուլցին ազատել են առանց որեւէ փոխհատուցման։ Ազատ արձակման փաստը նա համարել է ՝՝նվեր զինվորականի ընտանիքին, որը ցույց է տալիս իսլամի իրական պատկերը՛՛։


Հուլցը, ՄԱԿ-ի առաքելությանը հանձնվելուց հետո, տեղափոխվել է ամերիկյան դեսպանատուն։
Հուլցն իր ծառայությունն Իրաքում սկսել է 2ՕՕ3 թվականից ու եղել զինվորական մոտ 15 ամիս։ Այնուհետեւ մինչեւ 2Օ11 թվականի հունիս ամսին իր առեւանգումը այս երկրում է մնացել որպես քաղաքացիական անձ։