Իրաքում իրականացված հարձակումների զոհ է գնացել առնվազն 50 մարդ, կան բազմաթիվ տուժածներ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կատարված մի շարք հարձակումների, ինչպես նաև երկրի հյուսիսային մասում ինքնասպանի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:
Բաղդադում հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ: Երկրի իշխանությունների համաձայն, քաղաքի տարբեր վայրերում պայթյուններն իրականացվել են միմյանցից 30 րոպեի տարբերությամբ:
Այս հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված ռմբակոծության թիրախն էին դարձել զինված ուժերի ծառայողները: Պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնց թվում են խաղաղ բնակիչներ, կան բազմաթիվ վիրավորներ:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Իրաքում այս տարվա ապրիլից տեղի ունեցող բռնությունների զոհ արդեն գնացել է 5 հազար մարդ: