Իրաքի քրդական շրջանի ղեկավարը բարձրացրել է ինքնորոշման հարցը խորհրդաժողովում, որին մասնակցում էին նաև Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Քրդստանի դեմոկրատական կուսակցության հանդիպման ընթացքում Մասուդ Բարզանին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի քուրդ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք Իրաքի քրդերով բնակեցված հյուսիսային տարածաշրջանում։ Նա հայտնել է, որ այս խնդիրը ներկայացնելու է կիրակի օրը Իբրիլ քաղաքում մեկնարկող խորհրդաժողովի ընթացքում։
«Ֆրանս պրես» գործակալության համաձայն, սա Բարզանիի կողմից այս առաջարկը կուսակցության խորհրդաժողովին ներկայացնելու առաջին դեպքն է։
Նախատեսվում է, որ խորհրդաժողովի ընթացքում այս հարցով քվեարկություն է անցկացվելու։