Իրանը նախազգուշացում է հղում նավթ արտահանող երկրներին

Իրանը նախազգուշացում է հղում նավթ արտահանող երկրներին

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Իրանից նավթի արտահանումների վրա դրվող պատժամիջոցների պայմաններում արաբական երկրներից նավթի արտահանումների ծավալները մեծացնելու դեպքում Թեհրանն այդ քայլը կդիտի որպես ՝՝ոչ բարեկամական ակտ՛՛։

Մոհամեդ Ալի Խաթիբին ասել է նաեւ, որ եթե նավթ արտահանող երկրներն այնուամենայնիվ գնան այդ քայլին, հետեւանքները կլինեն ՝՝անկանխատեսելի՛՛։


Արեւմտյան դիվանագետներն անցյալ շաբաթ, իրենց մտահոգությունը հայտնելով Իրանում ուրանի բարձր մակարդակի հարստացման փաստի առնչությամբ, հայտարարել էին, որ այն ոտնահարում է Իրանի միջուկային ծրագրի պատճառով ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները։ Եվրոպական Միությունն էլ շուտով քննարկելու է Իրանից նավթի ներկրումների վրա բեռնարգելք սահմանելու հարցը՝ նպատակ ունենալով խորացնել ճնշամիջոցներն ընդդեմ Իրանի։

Իրանն այդ պատճառով սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որտեղից արտահանվում է աշխարհին անհրաժեշտ նավթի մեկ երրորդը։ ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին վերջ տալ իր ՝՝սադրիչ վարքին եւ դադարեցնել միջուկային ծրագիրը։