Իրանի նախագահը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները

Իրանի նախագահը հերքում է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձ ծրագրելու գործում իր երկրի մասնակցության մասին Վաշինգտոնի մեղադրանքները։

Իր խոսքում նախագահ Մահդուդ Ահմադինեջադն ասել է, թե իրանցիները քաղաքակիրթ ժողովուրդ են, ովքեր հեռու են մարդասպանություններից։

Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլահ Ալի Քամենեին մեկ օր առաջ էր հայտարարել, թե դեսպանի նկատմամբ մահափորձ ծրագրելու համար ԱՄՆ-ի մեղադրանքները պարզապես դավադիր քայլ են ընդդեմ իր երկրի, որի նպատակն ՝՝Ւրանին ավելի մեկուսացնելն է՛՛։

Իսկ ԱՄՆ-ի արտգործանախարարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդի այն հայտարարությանը, թե այս հարցի շուրջ ներկայումս ուղիղ հանդիպումներ են անցկացվում ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոնատար անձանց միջեւ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները տվել էին հետեւյալ պատասխանը, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։