ԵՄ հանձնակատար Էշթոնը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հնարավոր կլինի հասնել «կոնկրետ արդյունքների»
Իրանի և Եվրամիության պաշտոնյաները երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները կանցկացվեն Ղազախստանում փետրվարի 26-ին:
Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ Իրանի հետ վերջինիս վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հնարավոր կլինի հասնել «կոնկրետ արդյունքների»:
Իրան այս տարվա հունվարի կեսին այցելել էր ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տեսուչի գլխավորած մասնագետների մի խումբ, որի այցի արդյունքում սակայն հնարավոր չեղավ հասնել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող հաստատություններ մուտք գործելու մասին համաձայնության:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները վերջին անգամ անցկացվել են անցյալ տարվա հունիսին, սակայն որևէ հաջողության չէին հասել այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը չէր ցանկացել զիջումներ կատարել իրենց ունեցած դիրքորոշման մեջ:
Արևմուտքի որոշ պետություններ, ներառյալ Միացյալ Նահանգները, կարծում են, որ Իրանն իրականացնում է միջուկային զենքի մշակման գաղտնի աշխատանքներ: Իրանը պնդում է սակայն, որ իր կողմից իրականացվում է խաղաղ բնույթի միջուկային ծրագիր: