Իրանը քննադատել է ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը

Իրանը քննադատել է ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը

Իրանի մարդու իրավունքների պաշտպանը մերժել է Իրանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը` ասելով, որ այն «լի է ստերով»:

Մոհամադ Ջավադ Լարիջանին քննադատել է Արևմուտքի պետություններին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գումարելուց առաջ բանաձևն ընդունելու ջանքեր գործադրելու համար:

Նա ասել է, որ «քաղաքական» այս բանաձևի ընդունումը «ստվեր է գցելու» ամբողջ կազմակերպության վրա:

Այս հայտարարությամբ Լարիջանին հանդես է եկել Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:

Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված տարեկան հանդիպման ընթացքում ՄԱԿ-ը քննարկելու է Իրանի մարդու իրավունքների բնագավառում տեղ գտած խախտումները: