Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին խոստացել է կառուցողական երկխոսություն մեկնարկել աշխարհի տերությունների հետ
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին խոստացել է կառուցողական երկխոսություն մեկնարկել աշխարհի տերությունների հետ:
Շարունակելով Միացյալ Նահանգների լրատվամիջոցների հետ սկսած փոխգործակցությունը՝ Իրանի նախագահը «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված խմբագրականում ասել է, որ «անցել է արյունահեղության հանգեցնող թշնամանքի ժամանակաշրջանը»:
Ռոհանիի համաձայն, աշխարհի պետությունների առաջնորդներից ակնկալվում է այնպիսի առաջնորդության իրականացում, որը «հնարավորությունների կվերածի առկա թշնամանքը»:
Հասան Ռոհանին «Էն-Բի-Սի Նյուզ» ամերիկյան հեռուստաընկերությանը Թեհրանում նախօրեին տված հարցազրույցում ասել էր, որ իր երկիրը երբեք չի հետապնդել միջուկային ռումբ ստեղծելու նպատակ:
Հարցազրույցում նախագահ Ռոհանին նշել էր, որ Իրանը որևէ դեպքում «չի փորձելու ձեռք բերել զանգվածային ոչնչացման որևէ զենք»:
Իրանն արդեն մի քանի տարի շարունակ պնդում է, որ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն ԱՄՆ-ը և դաշնակիցները վիճարկում են Իրանի հայտարարությունները: Իրանի դեմ ընդունվել են մի շարք պատժամիջոցներ, որոնք ուժգին հարված են հասցրել Իրանի տնտեսությանը:
Այս տարվա հունիսին նախագահի պաշտոնում ընտրված Ռոհանին համարվում է նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադից առավել չափավոր հայացքների հարող քաղաքական գործիչ: Ռոհանին առաջարկել է, որ Իրանը պետք է զիջումների գնա Արևմուտքի հետ հարաբերություններում: