«Զգուշացնում եմ Եգիպտոսի զինված ուժերին, որ եգիպտացիները մեծ և ազատասեր ժողովուրդ են: Մի՛ ճնշեք նրանց»
Իրանի նորանշանակ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը կոչ է արել Եգիպտոսի բանակին դադարեցնել երկրի ժողովրդի դեմ ուղղված ճնշումները:
«Զգուշացնում եմ Եգիպտոսի զինված ուժերին, որ եգիպտացիները մեծ և ազատասեր ժողովուրդ են: Մի՛ ճնշեք նրանց», - ասել է Ռոհանին երկրի խորհրդարանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված նիստի ժամանակ:
Ռոհանին, բացի այդ, դատապարտել է Եգիպտոսի զինված ուժերի կողմից «բիրտ ուժի» կիրառումը:
Իրանի պաշտոնյաները հաճախակի են հանդես գալիս Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիին աջակցող ուղերձներով: Իսլամիստ Մորսիի մեկ տարի տևած կառավարման ընթացքում գրանցվել էր Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների բարելավում:
Եգիպտոսի կառավարության համաձայն, արաբական այս ամենամեծ բնակչությունն ունեցող երկրի ժամանակակից պատմության մեջ նախօրեին տեղի ունեցած ամենաարյունալի բախումների հետևանքով զոհվել է 525, վնասվածքներ ստացել մի քանի հազար մարդ:
«Մահմեդական եղբայրության» կողմնակիցները սակայն պնդում են, որ տապալված նախագահ Մորսիի վերադարձը պահանջող ցուցարարների շրջանում զոհվածների և տուժածների թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: