Իրանը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ընտրությունները

Իրանը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ընտրությունները

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը

Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հրապարակել է մի հայտարարություն, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները։

Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությունն է տեղեկացնում, հայտարարության մեջ ասված է, թե Իրանը չի ճանաչում այդ ընտրությունները եւ այդ պատճառով մինչեւ ընտրություններն այնտեղ չի ուղարկել իր ներկայացուցչին։