Թեհրանը հրավիրել է ԱԷՄԳ-ի տեսուչներին այս տարվա դեկտեմբերի 8-ին այցելություն կատարել ծանր ջրի արտադրության «Արակ» գործարան
Միջուկային ոլորտը վերահսկող ՄԱԿ-ի կազմակերպությանը տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները կազմակերպության պաշտոնյաներին գալիք ամսվա ընթացքում ծանր ջրի արտադրության գործարան այցելելու հրավեր են ուղարկել:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության նախագահ Յուկիա Ամանոն հինգշաբթի օրը հաղորդել է, որ Թեհրանը հրավիրել է գործակալության տեսուչներին այս տարվա դեկտեմբերի 8-ին այցելություն կատարել ծանր ջրի արտադրության «Արակ» գործարան:
Սա առաջին անգամն է երկու տարվա ընթացքում, երբ Թեհրանը թույլատրել է միջազգային տեսուչների այցը ծանր ջրի արտադրության այս գործարան:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախօրեին ունեցած ելույթում ասել է, որ իր երկիրը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները՝ միաժամանակ խոստանալով «կառուցողական փոխգործակցություն» միջազգային հանրության հետ:
Նախագահ Ռուհանիի համաձայն, իր կառավարությունը նպատակ է հետապնդում դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և առանձին պետությունների կողմից Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների կիրառումը: Նա պարտավորվել է նաև աշխատել վերջերս միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության կողմերի հետ՝ համապարփակ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ:
Միջազգային հանրությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ ելնելով այն մտավախությունից, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է ատոմային զենքի մշակման նպատակներ: Իրանը սակայն պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի: