Իրանի հարավում տեղի ունեցած միջին ուժգնության երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 16 մարդ:
5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը վնասներ է հասցրել առնվազն 17 բնակավայրի:
Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆարս նահանգի Արդաքան շրջանում:
Իրանի տարածքով անցնում է մի քանի խոշոր բեկվածք, և երկրում երկրաշարժերը բավականին հաճախ են տեղի ունենում:
Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժը դարձել էր յոթ մարդու մահվան պատճառ: