Ինտերպոլը դիմել է միջազգային հանրությանը` անցյալ ամիս Աֆղանստանի բանտից փախուստի դիմած 417 բանտարկյալի հայտնաբերելու գործում օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Ոստիկանական միջազգային այս կազմակերպության համաձայն, հետախուզությունը հայտարարվել է Աֆղանստանի կառավարության խնդրանքով:
Ինտերպոլը կոչ է արել կազմակերպության անդամ 188 պետություններին աջակցություն ցուցաբերել փախուստի դիմածների գտնվելու վայրը որոշելու և ձերբակալելու գործում:
Անցյալ ամիս Աֆղանստանում 300-մետրանոց թունելով փախուստի է դիմել մոտ 500 բանտարկյալ: Բանտարկյալների փախուստի իրագործման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները: