Հնդկաստանը մտահոգված է Չինաստանի զինուժի հզորացմամբ

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ա.Կ.Էնթոնի

Հնդկաստանը պետք է արդիականացնի և հզորացնի իր զինված ուժերը` ի պատասխան Չինաստանի զինուժի հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ա.Կ.Էնթոնին` շեշտելով, որ իր երկիրը մտահոգված է Չինաստանի զինուժի հզորացմամբ:

Հնդկաստանն արդեն իսկ ավելացրել է Չինաստանի հետ վիճահարույց սահմանի երկայնքով տեղակայված զորքերի թիվն ու հզորացրել ռազմական ենթակառուցվածքը:

Երկու պետությունների միջև սահմանամերձ գոտում առկա են արդեն երկար ժամանակ լուծում չգտնող տարածքային տարաձայնություններ: