Հնդկաստանում ամերիկյան նավ է կալանվել

Նավի վրա զենք ու զինամթերք է հայտնաբերվել
Հնդկաստանի ծովային սահմանապահ ուժերը կալանել են անձնակազմի 33 անդամ ունեցող ամերիկյան մի նավ այն բանից հետո, երբ նավի վրա հայտնաբերվել է զենք ու զինամթերք, որոնք անձնակազմը պահում էր նավի վրա՝ առանց համապատասխան իրավունքի:

Սիերա Լեոնի դրոշի տակ նավարկող «Seaman Guard Ohio» նավը պատկանում է ծովում անվտանգության ոլորտում գործող ամերիկյան «AdvanFort» ընկերությանը:

Նավի վրա եղել են Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Հնդկաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ: