Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է աշխարհում տնտեսական աճի կանխատեսումները
ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից գալիք մի քանի օրվա ընթացքում պետական փոխառությունների վերին շեմը չբարձրացնելու դեպքում համաշխարհային ֆինանսական համակարգում սպասվում են մեծ ցնցումներ:
Բլանշարի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության մասնակի դադարեցումը, երկարատև չլինելու դեպքում, սահմանափակ ազդեցություն կունենա աշխարհի տնտեսության վրա, սակայն Միացյալ Նահանգներում պարտքային ճգնաժամի ծավալումը կարող է կործանարար լինել:
«Պարտքի վճարման ձախողման հետևանքները կզգացվեն անմիջապես՝ բերելով ֆինանսական շուկաների հնարավոր լուրջ փլուզման՝ ինչպես Միացյալ Նահանգերում, այնպես էլ արտերկրում», - շեշտել է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետը:
Արժույթի միջազգային հիմնադրամը, բացի այդ, նվազեցրել է աշխարհում տնտեսական աճի կանխատեսումները՝ հիմնականում Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և զարգացող այլ պետություններում տնտեսական աճի նվազեցման հետևանքով:
ԱՄՀ-ը հայտնել է այս տարի աշխարհում 2,9 տոկոս, իսկ գալիք տարվա համար՝ 3,6 տնտեսական աճի կանխատեսումների մասին, որոնք պակաս են նախկինում արված կանխատեսումներից: