ԱՄՀ-ը 56,1 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին

IMF

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերի հիման վրա գործող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի ուսումնասիրությունը, ինչը հնարվորություն է ընձեռել Հայասատանի իշխանություններին ստանալու լրացուցիչ 56,1 միլիոն դոլար:

Այսպիսով, Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերով Հայաստանին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 413,4 միլիոն դոլար:

ԱՄՀ-ի կողմից երեկ տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, ԱՄՀ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նեմաթ Շաֆիկը գովասանքի խոսքեր է ուղղել Հայաստանի իշխանություններին` ԱՄՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ողջամիտ քաղաքականության իրականացումը շարունակելու համար:

ԱՄՀ-ի գլխավոր տնօրենի տեղակալը հորդորել է Հայաստանի իշխանություններին իրականացնել կառուցվածքային ավելի ընդարձակ բարեփոխումներ` նպաստելու մասնավոր հատվածի աճին և մրցակցության բարելացման, սակայն զգուշացրել է նաև գլոբալ միջավայրից բխող անկման մեծացող ռիսկերի մասին, որոնք կարող են ուժեղացնել երկրի առկա խոցելիությունը: