«Հունգարիան անընդունելի է համարում դատապարտված մարդասպան Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստը»
«Հունգարիայի արտգործնախարարության խորհրդարանական պետքարտուղարն իր գրասենյակ է հրավիրել երկրում Ադրբեջանի դեսպանին՝ վերջինիս դիվանագիտական նոտա հանձնելու և տեղեկացնելու, որ Հունգարիան անընդունելի է համարում մարդասպանություն կատարելու համար Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահից ներում ստանալու փաստը»:
Հունգարական «politics.hu» լրատվական կայքի վկայությամբ, այս փաստաթուղթը վկայում է այն մասին, որ մարդասպանության համար դատապարտված Սաֆարովին Ադրբեջանի կողմից ներում շնորհելու որոշումը «ցնցող էր» Հունգարիայի կառավարության համար:
«Հունգարիան հրաժարվում է ընդունել և դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, որոնք հակասում են միջազգային օրենքի համապատասխան նորմերին և կտրուկ տարբերվում այս հարցի շուրջ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից, որոնց մասին վկայում են Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարությանը Ադրբեջանի արդարադատության նախարարի տեղակալի կողմից հասցեագրված նամակները», - նշված է փաստաթղթում:
«Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը, Հունգարիայի կարծիքով, չի համապատասխանում երկու պետությունների միջև վերջին տարիներին փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության ոգուն», - գրված է Ադրբեջանի դեսպանին ներկայացված դիվանագիտական նոտայում: