Այս տարի 200 հազար մարդու՝ ազդրի, և ավելի շատ մարդու՝ ծնկի փոխարինման վիրահատություն կկատարվի: Անհավատալի է, սակայն մինչ այժմ ծնկի կամ ազդրի ճիշտ հարմարեցումը հիմնված էր մոտավոր հաշվարկների վրա։ Այժմ մշակվել է ազդրի և ծնկի ճշգրիտ հարմարեցման նոր եղանակ:
Չաք Մյուրեյն անցյալ տարի իր ազդրում զգացել է ցավ, որը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղացել:
«Երբեք չես գիտակցում, թե ցավն ինչպիսին է, քանի դեռ այն ինքդ չես զգում» - ասել է նա:
Սակայն ազդրի փոխարինման ավանդական վիրահատությունը ռիսկի հետ է կապված:
Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժիշկ Լորենս Դոռի համաձայն, «Ժամանակ առ ժամանակ պարզապես մեր բախտն է բերում»:
Մի քանի միլիմետրի շեղումը հիվանդին կարող է ցավ պատճառել վիրահատությունից հետո։ Բոստոնում անցկացված վերջին ուսումնասիրությունան արդյունքները ցույց են տալիս, որ հիվանդների 35 տոկոսի մոտ ծնկի բաժակաձև ոսկորը սխալ է հարմարեցվում:
Բարի Սամարացի հիվանդանոցի բժիշկ Լոուրենս Դոռն այն սակավաթիվ վիրաբույժերից է, ով ռոբոտային ձեռքի միջոցով ճշգրիտ հարմարեցնում է ոսկորը:
«Ռոբոտի միջոցով հստակ գիտենք, թե ոսկորի որ մասին պետք է հարմարեցվի փոխարինող մասը», - ասում է բժիշկ Դոռը:
Բժիշկ Դոռն վիրահատությունից առաջ արդեն ունի հստակ ծրագիր: Վիրաբույժները պետք է աշխատեն, որ սարքի ցուցատախտակի վրա ցուցադրվող թվերը կանաչ մնան: Եթե դրանք կարմիր գույն ընդունեն, նշանակում է վիրաբույժը շեղվել է և սարքը ինքնաբերաբար կանգ է առնում՝ վիրաբույժին զգուշացնելով կատարված սխալի մասին:
«1959 թվականին Չարլիին կատարած առաջին վիրահատությունից ի վեր սա վիրահատության տեխնիկայի առավել կարևոր առաջընթացներից է: Սա փոխում է վիրահատություն կատարելու գործընթացը»:
Ռոբոտ-ձեռքը թույլ է տալիս լավագույնս հարմարեցնել պատվաստումը՝ ապաքինումը դարձնելով առավել արագ և պակաս ցավոտ։
«Երկու օր հենակներ էի օգտագործում, իսկ երրորդ օրն արդեն՝ ձեռնափայտ» - ասել է Չակը:
Այժմ, վիրահատությունից արդեն մեկ շաբաթ անց, հիվանդը կարող է քայլել:
Այս ռոբոտին կարելի է օգտագործել նաև ծնկի մասնակի փոխարինման վիրահատություններ կատարելիս, իսկ ապագայում հավանաբար նաև ծնկի ամբողջական փոխարինման ժամանակ: