Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել այս հաղորդագրությունը, Ռուսաստանը նույնպես որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել
Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորման կողմից վերահսկվող լրատվամիջոցների համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, թե Ռուսաստանի արտադրության զենիթային ժամանակակից համալիրների առաջին խմբաքանակն արդեն առաքվել է Սիրիա:
Ասադի հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի օրը Սիրիայի նախագահ Ասադին սատարող «Հեզբոլլահ»-ի կողմից վերահսկվող «Ալ-Մանար» լիբանանյան պարբերականի կողմից:
Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել այս հաղորդագրությունը, Ռուսաստանը նույնպես որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Առաքման հաստատման դեպքում «Ս-300» ժամանակակից զենիթային համալիրները զգալիորեն կուժեղացնեն Սիրիայի կառավարական հակաօդային ուժերը: Ռուսաստանի կողմից «Ս-300» զենիթային համալիրները Սիրիային փոխանցելու դեպքում, բացի այդ, Միացյալ Նահանգներին և Արևմուտքի այլ տերություններին ավելի դժվար կդառնա Սիրիայի տարածքի վրա թռիչքազերծ գոտու սահմանումը:
«Հեզբոլլահ»-ի հայտարարությանը դեռևս չի արձագանքել Իսրայելը, որի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն այս շաբաթ նշել է, որ «Ս-300» համալիրները Սիրիային առաքելու դեպքում դրանք կարող են ոչնչացվել Իսրայելի ուժերի կողմից:
Իսրայելը մտահոգություն ունի, որ իր օդային տարածքը կարող է ընկնել ռուսական արտադրության հրթիռների գործողության շառավիղի մեջ, ինչպես նաև սահմանափակել Սիրիայի իշխանությունների կողմից «Հեզբոլլահ»-ին տրամադրվող սպառազինությունների առաքումը կասեցնելու նպատակով օդային հարձակումներ կատարելու Իսրայելի կարողությունը: