«Կանաչ բեռնատար». «Ապաքինում ենք երկրագունդը՝ սնունդ մատուցելիս»

«Կանաչ բեռնատար». «Ապաքինում ենք երկրագունդը՝ սնունդ մատուցելիս»

Միացյալ Նահանգների մեծ քաղաքներում սնունդ վաճառող կրպակ-մեքենաները սովորական են դարձել: Այդ կրպակ-մեքենաները վաճառում են ամեն ինչ՝ թարմ բանջարեղենից մինչև արագ սնունդ և շքեղ սնունդ. դա հեշտ բիզնես է, որի ծախսը կազմում է ռեստորանների կողմից ծախսվող գումարների չնչին մասը:

Բայց ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Լոս Անջելոսի արվարձաններից՝ Մալիբուում մարդիկ պարում են տեղական երաժշտական խմբի երաժշտության տակ և վայելում տեղական սնունդ: Միջոցառման կազմակերպիչը «Կանաչ բեռնատար» բիստրոն է՝ բնապահպանությանը նպաստող կրպակ անիվների վրա։

«Մեր նպատակն է՝ օրգանական սնունդը դարձնել մատչելի և հասանելի բոլորի համար», - ասում է Միտչել Քոլիերը՝ «Կանաչ բեռնատար» ընկերության հիմնադիրներից մեկը:

Ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկում ամեն ինչ օրգանական է և տեղում աճեցված: Օրինակ՝ համբուրգերը պատրաստված է օրգանական բանջարեղենով և տնական համեմունքներով:

Ընկերության գովազդային կարգախոսն է «Ապաքինում ենք երկրագունդը՝ ամեն անգամ սնունդ մատուցելիս», և դա վերաբերում է թե՛ նրանց բեռնատարին, թե՛ ճաշացանկին:

«Կանաչ բեռնատար»-ը բենզինի փոխարեն օգտագործվում է սնունդը պատրաստելուց հետո օգտագործված բուսական յուղը:

Բեռնատարների առջևի մասին տեղադրված են տարաներ կենսաբանորեն քայքայվող աղբի համար, որը պարարտանյութ է դառնում և ուղարկվում ֆերմերներ։ Հենց այդ ֆերմերներից էլ «Կանաչ բեռնատար»-ը մթերք:

Ընկերության կողմից օգտագործվում է նաև կենսաբանորեն քայքայվող սպասք և փաթեթավորում, իսկ սնունդն արտադրվում է արևային էներգիա կիրառող գործարանում:

«Կանաչ բեռնատար» ընկերության բնապահպանական նախաձեռնությունը դրական արձագանք է առաջացրել սպառողների շրջանում:

Ընկերությունը սկսեց շահույթ ապահովել աշխատանքի մեկնարկից երեք տարի անց:

Այսօր ընկերությունը հինգ բեռնատար ունի՝ երեքը Լոս Անջելեսում և մեկական բեռնատար Սան Դիեգոյում և Նյու Յորքում: