ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, Կապիտոլյան բլուրում առճակատման շարունակությունն անկառավարելի կդարձնի Միացյալ Նահանգները
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նախազգուշացումով է հանդես եկել՝ ուղղված ԱՄՆ-ի օրենսդիրներին, որոնց կողմից նախօրեին անցկացված քվեարկության հետևանքով չափազանց մեծ է դարձել Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեության դադարեցման հնարավորությունը:
ԱՄՆ-ի հանրապետական օրենսդիրները պահանջել են մեկ տարով հետաձգել նախագահ Բարաք Օբամայի հեղինակած առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագրի իրականացումը՝ փոխարենը խոստանալով համաձայնության արժանացնել պետական մարմինների գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ ֆինանսավորման:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, Կապիտոլյան բլուրում առճակատման շարունակությունն անկառավարելի կդարձնի Միացյալ Նահանգները:
«Եթե սա շարունակվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա մեր երկիրն անկառավարելի կդառնա: Սա երկրի կառավարման նկատմամբ ապշեցուցիչ անպատասխանատվություն է», - ասել է պաշտպանության նախարար Հեյգելը:
Նեբրասկա նահանգից ընտրված հանրապետական նախկին սենատոր, ներկայիս պաշտպանության նախարար Հեյգելն այս հայտարարությամբ հանդես է եկել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարվող իր ուղևորության ընթացքում, որտեղ նա կմասնակցի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության դաշինքի կնքման 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հեյգելն ասել է, թե իր վրա լավ տպավորություն չի թողել հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի «վտանգավոր կարճատեսությունից բխող ռազմավարությունը»:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը խոստացել է վետո դնել հանրապետականների օրինագծի վրա:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն այնուամենայնիվ հավանության է արժանացրել իրավական այն ակտը, որով նախատեսվում է շարունակել զինված ուժերի ծառայողներին կատարվող վճարումները նույնիսկ պետական մարմինների գործունեությունը դադարեցնելու դեպքում: Պաշտպանության նախարարության 800 հազար քաղաքացիական աշխատող սակայն կուղարկվեն չվճարվող արձակուրդն, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչև երկուշաբթի օրվա վերջ, երբ ավարտվում է ֆինանսական նախորդ տարին, համաձայնության չգա երկրի նոր բյուջեի շուրջ:
ԱՄՆ-ի դաշնային մարմինները երեքշաբթի օրվանից՝ 2014 ֆինանսական տարվա առաջին օրվանից սկսած, ծրագրում են չվճարվող արձակուրդ ուղարկել այն աշխատողներին, ում գործունեությունն առաջնային նշանակություն չի կրում: Այս ծրագրերը կարող են իրականություն դառնալ այն դեպքում, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսին մինչև երկուշաբթի օրվա ավարտը չհաջողվի համաձայնության հասնել 2014 թվականի բյուջեի ընդունման հարցում: