Փրկվել են օդային աղետի բոլոր ուղեւորները

Փրկվել են օդային աղետի բոլոր ուղեւորները

Փրկվել են Կարիբյան ավիաուղիներին պատկանող օդանավում գտնվող բոլոր 163 անձինք, երբ օդանավը Գայանայի Ջորջթաուն քաղաքի օդանավակայանում դուրս է սահել թաց թռիչքուղուց եւ մեծ դժվարությամբ կանգ առել մոտակա կիրճից 6Օ մետր հեռավորության վրա։

Բոինգ 737 մակնիշի օդանավն աֆրիկյան այս պետություն էր ժամանել Նյու Յորքից։

Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել մի քանի ուղեւոր։ Հետաքննիչներն այս պահին ուսումնասիրում են իրենց տրամադրության տակ եղած բոլոր փաստերը, այդ թվում՝ օդանավի ձայնագրիչների տվյալները։

Վթարի պատճառը դեռեւս ճշտված չէ։ Մինչ Գայանա ուղեւորվելը, օդանավը մի կարճ ժամկետով վայրէջք էր կատարել Տրինիդադ պետության մի օդանավակայանում։