Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բադախշան նահանգի պաշտոնյաները հայտնել են զինյալների կողմից մարդասիրական կազմակերպություններից մեկի հինգ աշխատողի առևանգման մասին:
Առևանգված անձանցից երկուսն օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են:
Բադախշանի նահանգապետի խոսնակը չորեքշաբթի օրը հայտնել է, որ առևանգումն իրանանացվել է մեկ օր առաջ այն ժամանակ, երբ խումբը ուղևորություն էր կատարում Յաֆթալ բնակավայրի տարածքում:
Զինյալների կողմից առևանգված անձանց անուններն ու նրանց գործատուի անվանումը չեն բացահայտվում:
Բադախշանում զինյալների ակտիվությունը բարձ չէ, սակայն նահանգում նրանք այնուամենայնիվ իրականացրել են մի քանի հարձակում:
Այսպես, թալիբների մի խումբ զինյալներ անցյալ ամսվա վերջին գրոհել էր Աֆղանստանի հյուսիսարևելյան այս նահանգում գտնվող ոստիկանության հենակետերից մեկը՝ սպանելով ոստիկանության առնվազն չոր և գերի վերցնելով ևս 16 ծառայող, վնասվածքներ էր ստացել զինյալների որոգայթն ընկած ոստիկանության երկու ծառայող:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Քաբուլում անցյալ ամիս հանդես գալով ուսանողների առջև, հորդորել էր թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:
Նախագահ Քարզայն շեշտել էր, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա:
«Դուք ոչինչ չեք արել իսլամի համար, չեք աշխատել Աֆղանստանի անկախության և ժողովրդի, երկրի ազատության և զարգացման համար: Դուք նպաստել եք օտարերկրյա զինված ուժերի ներկայության երկարաձգման», - խոսելով թալիբների մասին՝ ասել էր Աֆղանստանի նախագահը: