Հունաստանում ցուցարարները դժգոհություն են արտահայտել խիստ խնայողության միջոցներով

Հունաստանում ցուցարարները դժգոհություն են արտահայտել խիստ խնայողության միջոցներով

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ցուցարարները դուրս են եկել փողոց՝ արտահայտելով իրենց դժգոհությունը խիստ խնայողության միջոցներով:

Քաղաքի փողոցներ դուրս եկած պետական ծառայողներն արգելափակել են կառավարական մի քանի շենքերի, ներառյալ Հունաստանի ֆինանսների և աշխատանքի նախարարությունների մուտքը:

Ցույցի մասնակիցների համաձայն, խիստ խնայողության միջոցների ընդունման հետևանքով իրենք չեն ցանկանում կորցնել աշխատանքը կամ ստանալ ավելի ցածր աշխատավարձ:

Հունաստանի նախարարների խորհուրդը մի քանի օր առաջ հաստատել է 2012 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսվում է կրճատել պետական մարմինների մոտ 30 հազար աշխատատեղ՝ մինչև հաջորդ տարվա ավարտը աշխատողներին թոշակի վաղաժամկետ ուղարկելու կամ աշխատանքից ազատելու միջոցով:

Հունաստանը փորձում է ապացուցել պարտատերերին, որ այն հաջողությամբ է իրականացնում ծախսերի կրճատման և եկամուտների ծավալների բարձրացման ծրագիրը՝ անցյալ տարվանից ֆինանսական օգնության համար նախատեսված գումարից տասը միլիարդ դոլարը ստանալու նպատակով:

Երկրի իշխանությունները համաձայն, այս գումարը չստանալու դեպքում այն չի կարողանալու կատարել պարտքային իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Հունաստանի ֆինանսների նախարարությունը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն կարող է գրեթե մեկ տոկոսով գերազանցել երկրի բյուջեի պակասորդի նվազեցման նախանշված նպատակային ցուցանիշը:

Հայտարարությանը աշխարհի շուկաները տվել էին խիստ բացասական արձագանք՝ ելնելով այն մտավախությունից, որ Հունաստանի կողմից իր պարտքային պարտականությունները չկատարելն անխուսափելի է:

Այս երկրի կողմից պարտքային պարտավորությունները չկատարելը կարող է կործանիչ հետևանքներ ունենալ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների, ինչպե նաև համաշխարհային տնտեսության համար: