Ոսկու գինը կրկին վերելք ապրեց

Ոսկու գինը կրկին վերելք ապրեց

ԱՄՆ-ում ոսկու գինը կրկին վերելք ապրեց չորեքշաբթի օրը

ԱՄՆ-ի ոսկու գինը կրկին վերելք ապրեց չորեքշաբթի օրը, երբ անհանգստացած ներդրողները եւրոյին փոխարինող ներդրումային այլընտրանք էին փնտրում։


Թանկարժեք մետաղի գինը մեծ աճ ապրեց նաեւ Լոնդոնի արժույթի շուկայում ։

Ոսկին հաճախ ներդրումային կայուն այլընտրանք է, երբ տնտեսական խնդիրները սպառնում են թղթադրամին։

Հունաստանում եւ եւրոպական այլ երկրներում շարունակվող խնդիրները սպառնում են եւրոյի կայունությանը ։

Ոսկու արժեքը հասավ ռեկորդային մակարդակի, քանզի Հունաստանի տնտեսական խնդիրները ներդրողների շրջանում մեծացնում են տնտեսական աճի նկատմամբ կասկածները ։