Կասկածյալը ծառայություն էր անցնում ֆաշիստական Գերմանիայի ՍՍ-ի էլիտար ստորաբաժանման մեջ, որին 1944 թվականի հունիսին հրաման էր տրված բնաջնջելու Ֆրանսիայի Օրադուր-սյուր-Գլան գյուղը
Գերմանիայի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել ֆաշիստական Գերմանիայի բանակի 88-ամյա նախկին զինծառայողին, որը 1944 թվականին մասնակցել է Ֆրանսիայի գյուղերից մեկի բնաջնջմանը:
Մեղադրանքի կողմի համաձայն, ծնունդով Քյոլնից մեղադրյալը, որի անունը չի հրապարակվում, անձամբ սպանել է 25 մարդ և հանցակցել է հարյուրավոր երեխաների, կանանց և տղամարդկանց սպանությանը:
Կասկածյալը, որը հերքում է մեղադրանքները, ծառայություն էր անցնում ֆաշիստական Գերմանիայի ՍՍ-ի էլիտար ստորաբաժանման մեջ, որին 1944 թվականի հունիսին հրաման էր տրված բնաջնջելու Ֆրանսիայի Օրադուր-սյուր-Գլան գյուղը: Նման եղանակով ֆաշիստները վրեժխնդիր էին եղել Ֆրանսիայի Դիմադրության շարժման մարտիկների կողմից Գերմանիայի պաշտոնյաներից մեկի առևանգման համար:
Այս սպանդի ժամանակ գյուղում բնակվող տղամարդկանց մեծ մասը սպանվել էր հրազենից, մինչդեռ կանայք և երեխաները ողջակիզվել էին տեղի եկեղեցում:
Օրադուր-սյուր-Գլանում իրականացված սպանդը համարվում է Ֆրանսիայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ամենադաժան հանցագործությունը: