Գալիք մի քանի շաբաթվա ընթացքում «Փեթրիոթ» հրթիռների տեղակայմանը կաջակցեն նաև Միացյալ Նահանգներն ու Նիդեռլանդները
Գերմանիայի նախարարների խորհուրդը իր համաձայնությունն է տվել Թուրքիա հակաօդային պաշտպանության «Փեթրիոթ» տեսակի հրթիռներ և զինծառայողներ ուղարկելու շուրջ՝ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրի սահմանները Սիրիայից հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով:
Նախարարների խորհրդի կողմից հինգշաբթի օրն ընդունված որոշումն այժմ պետք է հավանության արժանացնի Գերմանիայի խորհրդարանը: Սպասվում է նաև որ գալիք մի քանի շաբաթվա ընթացքում «Փեթրիոթ» հրթիռների տեղակայմանը կաջակցեն նաև Միացյալ Նահանգներն ու Նիդեռլանդները:
ՆԱՏՕ-ն Թուրքա հրթիռների մասին որոշում է կայացրել այս շաբաթվա սկզբին:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրն ասել է, թե հրթիռներ ուղարկելու մասին որոշումը «հստակ ուղերձ» է Սիրիայի ղեկավարությանն այն մասին, որ Թուրքիան վայելում է դաշինքի աջակցությունը:
Քլինթընը կոչ է արել նախագահ Բաշար ալ-Ասադին Սիրիայի նոր ձևավորված ընդդիմության հետ միասին քաղաքական լուծում տալ երկրում ծավալված ճգնաժամին և կրկին զգուշացրել քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին:
Թուրքիայի իշխանությունները հրթիռներ տեղակայելու պահանջով էին դիմել ՆԱՏՕ-ին դեռևս հոկտեմբեր ամսին, երբ Սիրիայից արձակված մի քանի հրթիռ ընկել էր այդ երկրի տարածք: Ռուսաստանը սակայն նշել է, թե ՆԱՏՕ-ի չափազանցնում է Սիրիայի կողմից ներկայացվող վտանգը, և հոկտեմբեր ամսին տեղի ունեցած միջադեպը պատահականություն էր: