Վրաստանի Գորի քաղաքում իջեցվեց Խորհրդային Միության բռնակալ Իոսիֆ Ստալինի արձանը, որն աշխարհում դեռեւս կանգուն մնացող նրա վերջին արձաններից մեկն էր։
Վրաստանի իշխանությունների հրահանգի համաձայն, 6 մետրանոց արձանի ապամոտաժումն իրականացվեց գիշերվա ժամերին։
Չնայած Ստալինին հետխորհրդային երկրներում ատում են Խորհրդային Միությունում միլիոնավոր անմեղ մարդկանց սպանությունների իրագործման մեղադրանքներով, Վրաստանում, ուր ծնվել է Ստալինը, դեռեւս շատերն են հիանում նրանով։
Գորիում հավաքված լրագրողները տեղեկացնում են, որ իշխանությունները փորձել են արգելել իրենց նկարահանել արձանի ապամոնտաժումը։
Արձանը տեղափոխվելու է տեղական մի թանգարան, իսկ նրա տեղում կառուցվելու է 2ՕՕ8 թվականի ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մի կոթող։