Մեծ Ութնյակի պետությունները համաձայնվեցին շարունակել ճնշումներն ընդդեմ Իրանի

Մեծ Ութնյակի պետությունները համաձայնվեցին շարունակել ճնշումներն ընդդեմ Իրանի՝ պարտադրելու համար այս երկրին ավելի շատ տեղեկություններ տրամադրել միջուկային իր ծրագրերի մասին։ Արդյունաբերապես զարգացած խոշորագույն ութ պետությունները նաեւ ընդգծեցին Սիրիայում քաղաքական անցման վրա կենտրոնանալու կարեւորությունը։


Ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերոր Քեմփ Դեյվիդում անցկացված ճաշկերույթի ժամանակ Մեծ Ութնյակի ղեկավարներն ընդհանուր եզրեր են գտել համաշխարհային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։


Օբաման գագաթաժողովից առաջ հայտարարել էր համաշխարհային նոր գործընկերության միջոցով Աֆրիկայում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու մասին։


Այս հարցի շուրջ քննարկումներին մասնակցելու նպատակով Մեծ Ութնյակը շաբաթ օրվա իր հանդիպման ընթացքում հյուրընկալելու է նաեւ աֆրիկյան երկրների ղեկավարներին։