Ռուսաստանի կողմից Ղրիմում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման նվազեցմանն ուղղված քայլեր չձեռնարկելու դեպքում «Մեծ յոթնյակ»-ը նախատեսում է դիմել ինչպես առանձին, այնպես էլ միասնական հետագա քայլերի
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հրապարակել է Ուկրաինայի շուրջ «Մեծ յոթնյակ»-ի համատեղ հայտարարությունը, որտեղ ասված է, որ «Յոթնյակ»-ի պետությունները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հորդորում են Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի կարգավիճակը փոփոխելուն ուղղված ջանքերը:
Հայտարարության մեջ նման գործողությունները «Ուկրաինայի և միջազգային օրենքի խախտում» են որակվել:
«Նման ցանկացած հանրաքվե չի կարող իրավաբանական ուժ ունենալ», - նշված է փաստաթղթում: - «Հաշվի առնելով համապատասխան նախապատրաստման և Ռուսաստանի զինված ուժերի միջոցով ահաբեկումը՝ այս գործընթացը խորապես սխալ կդառնա և բարոյական ուժ չի ունենա: Այդ պատճառով մենք չենք ընդունում դրա արդյունքները»:
«Մեծ յոթնյակ»-ի հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմն իր տարածքին բռնակցելը կդառնա ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Ուկրաինայի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի և 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի ներքո Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում:
Փաստաթղթում նշված է, որ Մոսկվային կողմից իրականացվող գործողությունները «լուրջ հետևանքներ կունենան բոլոր պետությունների ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանող իրավակարգի համար»:
Ռուսաստանի կողմից Ղրիմում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման նվազեցմանն ուղղված քայլեր չձեռնարկելու դեպքում «Մեծ յոթնյակ»-ը նախատեսում է դիմել ինչպես առանձին, այնպես էլ միասնական հետագա քայլերի:
«Հորդորում ենք Ռուսաստանի Դաշնությանը միանալ ճգնաժամի կարգավորմանն ուղղված մեր դիվանագիտական աշխատանքին և աջակցել ինքնիշխան, համապարփակ և միասնական Ուկրաինայի առաջընթացը», - «Մեծ յոթնյակ»-ի հայտարարության մեջ: - «Ռուսաստանի Դաշնությանը հիշեցնում ենք նաև Սոչիում «Մեծ ութնյակ»-ի հանդիպման նախապատրաստմանն ուղղված բոլոր միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու շուրջ կայացված մեր որոշման մասին, որն ուժի մեջ է լինելու այնքան ժամանակ, մինչև չշտկվի գործողությունների ընթացքը և չվերականգնվի այն մթնոլորտը, որում «Մեծ ութնյակ»-ը կկարողանա անցկացնել բովանդակալից քննարկումներ»: