Դեյվիդ Քրեմերի կարծիքով, Ուկրաինայի նախագահին երբևէ չէր հետաքրքրել Եվրաատլանտյան ինստիտուտների հետ իր երկրի ինտեգրացումը
Ամերիկյան առաջատար «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ՝ հիմնավորելով իր առաջարկությունն այն հանգամանքով, որ Ուկրաինայի ղեկավարն առաջ է քաշում իր սեփական շահերը՝ ի վնաս երկրի ժողովրդին:
«Freedom House»-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Քրեմերի կարծիքով, Ուկրաինայի նախագահին երբևէ չէր հետաքրքրել Եվրաատլանտյան ինստիտուտների հետ իր երկրի ինտեգրացումը, եթե դա չէր համապատասխանում նրա անձնական շահերին:
Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված հոդվածում Քրեմերն ասել է, որ Յանուկովիչն ու նրա ընտանիքը, հաղթանակ տանելով քաղաքական իր հիմնական մրցակից Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ, օգտագործել են իշխանությունը՝ անձնական հարստացման նպատակով:
«Յանուկովիչի համար իշխանության պահպանումը սակայն ոչ միայն գումարային հարց է», - ասում է Քրեմերը՝ հավելելով. «Եթե Յանուկովիչը լքի զբաղեցրած պաշտոնը, ապա իր, իր որդիներն ու իր շրջապատի անդամների նկատմամբ կհարուցվի հետաքննություն և, հնարավոր է, նրանք կդատապարտվեն ազատազրկման: Նա կարող է տեղերով փոխվել Տիմոշենկոյի հետ, որին Յանուկովիչը բանտարկել էր 2011 թվականին՝ պաշտոնական դիրքի չարաշահումների գործով սկանդալային դատավարությունից հետո»:
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենի համաձայն, Ուկրաինայի իշխանությունների համար անհրաժեշտ է հասկանալի դարձնել, որ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումն անհնարին կդարձնի երկրի համար ապագայում Եվրոպայի հետ որևէ համաձայնագրերի կնքումն այնքան ժամանակ, որքան Յանուկովիչը զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը:
Քրեմերի համաձայն, ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը պետք է նաև հիմք հանդիսանա «Մագնիտսկիի օրենքի» նման հասցեագրված պատժամիջոցների հաստատման համար:
«Ուկրաինայի պաշտոնյաների, այդ թվում՝ Յանուկովիչի նկատմամբ հասցեագրված պատժամիջոցները, ըստ էության, հետագա արյունահեղությունը կանխելու, Տիմոշենկոյին ազատ արձակելու և բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին երկրի նախագահի ընտրություններում թեկնածությունը դնել արգելող օրենքն ուժը կորցրած ճանաչելու համար միակ միջոցն են: Նման միջոցառումները, բացի այդ, բարոյական մեծ աջակցություն կդառնային նաև Յանուկովիչի կողմից տասը տարվա ընթացքում Ուկրաինայի ապագան հափշտակելու երկրորդ փորձի դեմ իրենց բողոքն արտահայտող հարյուր հազարավոր ուկրաինացիների համար», - եզրափակում է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենի հոդվածը: