Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են հինգ մարդու, որոնք, ըստ ենթադրությունների, կազմել են Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանային տարածաշրջան Ֆրանսիայի քաղաքացիներին որպես զինյալներ վերապատրասվելու համար ուղարկող ցանցի մաս:
Անվտանգության ծառայությունների համաձայն, հինգ անձանցից երկուսը ձերբակալվել են Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայան ժամանելուց հետո, մնացյալ երեքը՝ երկուշաբթի օրը:
Ձերբակալություններն իրականացվել են հակաահաբեկչական գործերով զբաղվող մի քանի դատավորների որոշմամբ:
Այս տարի ահաբեկչական գործունեության մեջ կասկածանքներով Ֆրանսիայում ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ, որոնցից 27-ը բանտարկվել են:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հոկտեմբերին հայտնել էր, որ ըստ Սաուդյան Արաբիայի նախազգուշացումների, ալ-Քաիդան սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել եվրոպական պետությունների և, մասնավորապես, Ֆրանսիայի դեմ: