Ֆրանսիայում անցկացվում են բողոքի ցույցեր ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։
Արհմիությունների համաձայն, շաբաթ օրն անցկացված 230 ցույցերում մասնակցել է մի քանի միլիոն մարդ։
Սեպտեմբեր ամսին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել էր մի ծրագիր, որի համաձայն մինչև 2018 թվականը թոշակի անցնելու նվազագույն տարիքը բարձրանալու է ներկայիս 60-ից 62 տարեկանի։ Սպասվում է, որ այս հարցը մոտակա օրերին կքննարկվի նաեւ երկրի խորհրդարանի վերին պալատում։
Կառավարության համաձայն, կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացումն անհրաժեշտ է վնասով աշխատող կենսաթոշակային համակարգը բարեփոխելու համար։
Ֆրանսիայում կենսաթոշակի անցնելու տարիքը Եվրոպայում ամենացածրերից է։