«Օլանդի կառավարությունն ուսումնասիրում է իրավական այլ միջոցների դիմելու հնարավորությունը՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ նախատեսող նախագահի հրամանագրի արձակումը»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պահելու է նախագահական ընտրարշավի ընթացքում տված՝ Հայոց ցեղասպանության հերքումն օրենքով արգելելու մասին իր խոստումը:
Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից՝ նշելով, որ Օլանդը պահելու է ֆրանսիահայ համայնքին այս տարվա մայիսին անցկացված ընտրարշավի ընթացքում տված խոստումը:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակից աղբյուրներից մեկը նշել է, որ «դիրքորոշումը հստակ է, և պարտավորությունը կատարվելու է»:
Այս հայտարարությամբ նախագահի գրասենյակը հանդես է եկել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ասել էր, թե Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի վերականգնումը քիչ է հավանական:
Ֆաբիուսի այս հայտարարությունը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը «դավաճանություն» էր գնահատել:
Հաշվի առնելով Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից նոր օրենքը մերժելու հավանականությունը, ֆրանսիական «JDD» շաբաթաթերթը հաղորդել է, որ Օլանդի կառավարությունն ուսումնասիրում է իրավական այլ միջոցների դիմելու հնարավորությունը՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ նախատեսող նախագահի հրամանագրի արձակումը: