Ֆրանսիայի նախկին նախագահ Շիրակը մեղավոր է ճանաչվել կաշառակերության մեջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակ (արխիվային լուսանկար)

Ֆրանսիայի դատարանը երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ:

Դատարանը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախկին նախագահ Շիրակին մեղավոր է ճանաչել նաև պետական միջոցները յուրացնելու մեջ, սակայն հետաձգել է այս գործով երկու տարվա ազատազրկման մասին կայացրած դատավճիռը:

Ժակ Շիրակը դարձել է ավելի քան հիսուն տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջին նախագահը, որի նկատմամբ դատական կարգով հետապնդում է իրականացվել:

Առողջական պատճառներով դատարանի դահլիճից բացակայող 79-ամյա Շիրակը մեղավոր է ճանաչվել 1977-ից 1995 թվականներին Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցների սխալ օգտագործման և իր իշխանությունը չարաշահելու մեջ:

Մեղադրող կողմի համաձայն, Ֆրանսիայի նախկին նախագահ Շիրակը քաղաքական իր կուսակցության անդամներին միջոցներ է հատկացրել քաղաքապետարանի միջոցներից՝ նրանց համար ստեղծելով քաղաքապետարանի կեղծ աշխատատեղեր:

Շիրակին սպառնում է առավելագույնը տասը տարվա ազատազրկում և 160 հազար դոլարի տուգանք:

Ֆրանսիայի նախկին նախագահը բազմիցս հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները:

Դատական այս գործում ներգրավված է ևս ինն անձ: