Հայաստանի պարտատոմսերի վերջնական վարկանիշը կախված կլինի ընկերության կողմից արդեն իսկ ստացված տեղեկությունները հաստատող վերջնական փաստաթղթերը ստանալուց
«Fitch Rating» վարկանիշային գործակալությունը «BB-(EXP)» վարկանիշ ունեցող է դասել Հայաստանի Հանրապետության կողմից ԱՄՆ-ի արժույթով թողարկվելիք պարտատոմսերը:
Ընկերության համաձայն, Հայաստանի պարտատոմսերի վերջնական վարկանիշը կախված կլինի ընկերության կողմից արդեն իսկ ստացված տեղեկությունները հաստատող վերջնական փաստաթղթերը ստանալուց:
«Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշի, որի կանխատեսումը կայուն է:
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա կեսերին «Moody’s» վարկանիշային գործակալությունը «բացասական»-ից «կայուն»-ի է վերանայել Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը՝ վկայակոչելով բյուջետային համախմբում իրականացնելու Հայաստանի կառավարության հանձառությունն ու ընթացիկ հաշիվների պակասորդի հետագա նվազեցման սպասումները:
«Սպասվում է, որ Հայաստանի ընթացիկ հաշվի դեռևս մեծ պակասորդը, որը 2012 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոս, գնալով կնվազի», - ասված էր «Moody’s» գործակալության հայտարարության մեջ:
Վարկանիշային գործակալությունը նշել էր նաև, որ Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումների վերանայման համար ևս մեկ դրդապատճառ էր դարձել այն հանգամանքը, որ Հայաստանի համար շարունակում են հասանելի մնալ բարենպաստ պայմաններով տրամադրվող ֆինանսավորման արտաքին աղբյուրները, ներառյալ մասնավոր տրանսֆերտները, օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) և պաշտոնական վարկային աղբյուրները: