Փոփոխությունները նպատակ են հետապնդում սոցիալական ցանցը դարձնել առավել գրավիչ գովազդատուների համար և զարգանալ դեպի շարժական սարքեր սոցիալական մեդիայի ոլորտի համընդհանուր անցման ուղղությամբ
«Facebook» ընկերությունը մեծ փոփոխություններ է իրականացրել սոցիալական կայքի «Լրահոս» բաժնում, որոնք նպատակ են հետապնդում սոցիալական այս ցանցը դարձնել առավել գրավիչ գովազդատուների համար՝ միաժամանակ դրդելով կայքի օգտատերերին ավելի շատ ժամանակ անցկացնել կայքում:
Կայքի գործունեության սկզբից հիմնականում անփոփոխ մնացած «Լրահոս» բաժնում իրականացված փոփոխությունների թվում է բաժինը մի քանի մասի հատումը, որի արդյունքում ստեղծվել են առանձին տարածքներ լուսանկարների և երաժշտության հրապարակման համար:
Այս փոփոխությունների հետ մեկտեղ թարմացվել է կայքի միջերեսը, որտեղ նույնպես առավել մեծ ուշադրություն է տրվել տեսողական մեդիայի՝ լուսանկարների և տեսանյութերի, ցուցադրման:
«Facebook»-ի գործադիր տնօրեն Մարկ Զուքերբերգի համաձայն, այս փոփոխությունները նպատակ են հետապնդում կայքն օգտատերերի համար վերացնել «անհատականացված օրաթերթի», որտեղ առկա կլինեն օգտատերերի ուշադրությանը ներկայացվող տարբեր բաժիններ:
Այս փոփոխությունների միջոցով, բացի դրանից, սոցիալական ցանցը նախատեսում է վերականգնել իր նկատմամբ ֆինանսական շուկաների խաթարված վստահությունը՝ ուշադրություն դարձնելով դեպի շարժական սարքեր սոցիալական մեդիայի ոլորտի համընդհանուր անցումը: