Պայթյուններ և հրաձգություն՝ Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները
Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում ուրբաթ օրը որոտացել է ուժգին առնվազն չորս պայթյուն:

Այս հարձակումը դարձել է մեկ շաբաթվա ընթացքում Քաբուլում իրականացված նման արդեն երկրորդ հարձակումը:

Քաղաքի կենտրոնում զինյալների և երկրի անվտանգության ուժերի միջև փոխհրաձգություն է բռնկվել: Անվտանգության ուժերի համաձայն, հրաձգության ընթացքում սպանվել է երկու զինյալ:

Աֆղանստանի ոստիկանության համաձայն, առաջին պայթյունն իրականացվել է ինքնասպան ահաբեկչի կողմից Աֆղանստանի հետախուզական ծառայության հիվանդանոցի և Աֆղանստանի հասարակական կարգի պահպանման ծառայության շտաբի մոտակայքում:

Հարձակումների համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:

Քաբուլում ինքնասպան ահաբեկիչների կողմից անցյալ շաբաթ իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել էր 15 մարդ, այդ թվում՝ վեց ամերիկացի և Աֆղանստանի խաղաղ ինը բնակիչ: Զոհված ամերիկացիներից երկուսը զինծառայող են եղել: