Եվրոյի գոտում դեկտեմբեր ամսվա ընթացքում գնաճը դանդաղել է

Եվրոյի գոտում դեկտեմբեր ամսվա ընթացքում գնաճը դանդաղել է

Եվրոյի գոտում անցյալ տարվա դեկտեմբերին գրանցվել է գնաճի նախատեսվածից ավելի մեծ անկում:

Եվրոպական Միության վիճակագրական գրասենյակը նախկինում հաշվարկել էր, որ եվրոյի գոտու 17 պետություններում գնաճի մակարդակը դեկտեմբեր ամսին կկազմի 2,8 տոկոս՝ նվազելով նոյեմբերին գրանցված 3 տոկոս ցուցանիշից:

Եվրոպական միության կենտրոնական բանկը նպատակ է հետապնդում պահել գնաճի մակարդակը 2 տոկոսի սահմաններում՝ պահպանելով իր կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը 1 տոկոս մակարդակի վրա:

Գերմանիայում հունվար ամսին բարձրացել է ներդրողների վստահության մակարդակը: Այս ցուցանիշը վկայում է Գերմանիայի տնտեսության կայունության և 2012 թվականին տնտեսության հնարավոր աշխուժացման մասին:

Եվրոյի գոտու մաս չկազմող Մեծ Բրիտանիայում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին գնաճի մակարդակը նվազել է 2009 թվականի համեմատությամբ ամենամեծ տոկոսով: Երեքշաբթի օրը հրապարակված տնտեսական վիճակագրության տվյալների համաձայն, անցյալ տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայում գրանցվել է 4,8 տոկոս կազմող գնաճ, իսկ դեկտեմբերին գնաճը կազմել է 4,2 տոկոս: